Մեր մասին
Կապեր
Երևանի Արաբկիր համայնքի թիվ 130 դպրոցը հիմնադրվել է 1963 թվականին: 1967 թվականից դպրոցը ստացել է բանասիրական (հայագիտական) թեքում:
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0028
Հ.Հակոբյան նրբ N3
Հեռ: +374 10 222 543
+374 10 222 300
ք. Երևան 0028
Հ.Հակոբյան նրբ N3
Հեռ: +374 10 222 543
+374 10 222 300
Իրադարձություններ
22.01.2010
Այսօր` 22.01.2010 թ. Երևանի Ն. Զարյանի անվան թիվ 130 դպրոցում տեղի ունեցավ հանդիպում ժամանակակից մտավորական, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հետ: Հանդիպումը սովորական չէր, քանզի դասը վարում էր մտավորականը: Ամեն ինչ անցավ ջերմ և մտերմիկ մթնոլորտում: Անմիջական շփումը բանաստեղծի հետ աշակերտներին տեղափոխեց մի ուրիշ իրականություն, որտեղ ամեն բան դրված էր այլ հարթության վրա: Ռ. Դավոյանը որպես ուսուցիչ , որպես ավագ ընկեր իր զրուցում կարևորեց այն, որ նրանք լինեն լավագույնը , արժևորեց յուրաքանչյուրի անձը և վստահեցրեց , որ նրանց վրա է խարսխված մեր վաղվա օրը , իսկ ապագան միշտ լուսավոր է ...
30.11.2009
Ահա և հրաժեշտ տվեցինք զովաշունչ ու պայծառ աշնանը: Հուսանք, որ ամպամած երկնքից այլևս չի մաղի անձրևը` միալար, սրտամաշ, տաղտկալի: Ն. Զարյանի անունը կրող թիվ 130 դպրոցը ևս ականատես դարձավ աշնան նահանջին, որն իր դիրքերը զիջեց ձմռանը: Դրսում օդը հագեցած էր մինչև ոսկորները թափանցող անախորժ խոնավությամբ: Մինչդեռ մեր դպրոցում մթնոլորտն ողողված էր հոգեհմա ջերմությամբ: Մտի′ր դպրոց և քո դեմ կհայտնվի հեքիաթային, հովվերգական մի աշխարհ` իր բանաստեղծական տրամադրությամբ: Թվում է` կենդանի հևքով, իքնատիպ ռիթմով հուրհրատում, փայլփլում ու ցոլցլում են ձմեռային արդուզարդով պճնված մեր միջանցքներն ու դասասենյակները
Հայաստանի Հանրապետություն
Գովազդ
14.03.2010
Մարտի 13-ին դպրոցի աշակերտները մասնակցեցին Հ.Ն.Մ.Ց. -ում ստեղծագործող կանանց ցուցահանդեսին, որին մասնակցում էր նաև կերպարվեստի ուսուցիչուհի, նարիչների միության անդամ ` Ա. Հովսեփյանը:
Աշակերտները և Վանանդ Շիրազը հնչեցրին հատվածներ Հովհաննես Շիրազի` կանանց տոնին նվիրված ստեղծագործություններից:


Սերժ Սարգսյան
Հովիկ Աբրահամյան
Տիգրան Սարգսյան