Մեր մասին


    Երևանի Արաբկիր համայնքի թիվ 130 դպրոցը հիմնադրվել է 1963 թվականին:
1967 թվականից դպրոցը ստացել է բանասիրական (հայագիտական) թեքում: Դպրոցում գործում էր մեսրոպյան մրցույթ: Աշակերտները հանդես էին գալիս շարադրություններով: Լավագույն շարադրությունները խրախուսվում և պարգևատրվում էին մեսրոպյան մրցույթի պատվոգրերով: 1971 թվականից դպրոցը անվանակոչվել է Նաիրի Զարյանի անվամբ: Մինչև 2004 թվականը դպրոցում աշխատել են 3 տնօրեն.
    1. Գալուստ Ստեփանյան - 1966–1974 թթ.
    2. Հակոբ Դիլբարյան - 1974–1985 թթ.
    3. Հակոբ Արզումանյան - 1985–2004 թթ.
    2004 թվականին դպրոցի տնօրինությունը ստանձնել է Արմինե Հովհաննիսյանը: Նրա ղեկավարության հենց առաջին օրվանից դպրոցը մտավ ուսումնական բուռն գործընթացի մեջ: Բարեփոխումներ կատարվեցին ոչ միայն դպրոցի շենքի արտաքին և ներքին տեսքի մեջ, այլև ուսումնադաստիարակչական ոլորտում: Սակայն այսքանով չի սահմանափակվում Արմինե Հովհաննիսյանի գործունեությունը: Նրա նման նպատակասլաց մարդու համար կարգախոս է «Անհնարինը դարձնել հնարավոր»:


     Այժմ դպրոցն ապրում է շատ հետաքրքիր ու բուռն կյանքով: Կազմակերպվում են ներդպրոցական միջոցառումներ, որոնց մասնակցում են բոլոր աշակերտները:
     Դպրոցը հիմնովին վերանորոգվել է և դպրոցի դռներից ներս մեր աշակերտներին սպասում են լուսավոր ու տաք դասասենյակները:
     Ամեն լավագույնը դուք կարող եք գտնել մեր դպրոցում:
     Այստեղ ամեն ինչ հարազատ է ու սիրելի:
     Դպրոցը կահավորված է և° ավանդական, և° ժամանակակից ոճով:


Միջանցք

Միջանցք

Միջանցք

Դասասենյակ

Դասասենյակ

Դասասենյակ

Դասասենյակ

Դասասենյակ

Դասասենյակ

Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Ֆիզիկա

Ֆիզիկա

Պատմություն

Քիմիա, կենսաբանություն

Քիմիա, կենսաբանություն

Համակարգչային սենյակ

Համակարգչային սենյակ

Կերպարվեստ

Կերպարվեստ

Երկարօրյա խմբի սենյակ

Ուսուցչանոց

Մարզադահլիճ

Բուֆետ

Ուսուցիչների հանգստի սենյակ

Հանդիսությունների դահլիճ
 
Կայքը պատրաստած է «Վարդանյան» դիզայն ստուդիայում Մեր մասին | Ուսումնական պլան | Անձնակազմ | Աշակերտներ | Նորություններ |
Կարգապահական կանոններ | Մեր գերազանցիկները | Մեր շնորհալիները | Ֆոտոարխիվ
© 2010: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Երևանի Նաիրիր Զարյանի անվան թիվ 130 դպրոց: